Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Ռուսաստանում Իվան Ահեղի ժամանակների նավ է հայտնաբերվել

Ռուսաստանում Իվան Ահեղի ժամանակների նավ է հայտնաբերվել
23.10.2019 | 00:17

Վոլգա գետի հատակին միջին դարերի նավ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
«Ըստ հետազոտող-գիտնականների՝ նավը թվագրվում է Իվան Ահեղի ժամանակներին։ Այն հայտնաբերվել է Սամարայի Վիննովկա գյուղի մոտ՝ Սվյատո-Բոգորոգիչնովո Կազանսկովո վանքից ոչ հեռու»,- գրում է РИА Новости-ն։


Նշվում է, որ գիտնականները ջրասուզակների հետ համատեղ հետազոտել են 10 մետր խորության վրա գտնվող արտեֆակտն ու պարզել՝ նավը 50 մետր երկարություն ու 20 մետր լայնություն ունի։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ